«Վաղահաս» ձմերուկը կարող է վտանգավոր լինել. գիտնականներ

«Վաղահաս» ձմերուկը կարող է վտանգավոր լինել. գիտնականներ

«Վաղահաս» ձմերուկի վտանգավորության մասին մասնագետները խոսում են արդեն վաղուց: Հայտնի է, որ այդ հատապտուղը մեր տարածաշրջանում հասունանում է հուլիս-օգոստոս ամիսներին: Վերջինիս հասունացումը հաճախակի արագացնում են ջերմոցներում:

Պարզվում է, որ «վաղահաս» ձմերուկը կարող է վտանգավոր լինել այն պատճառով, որ բնական հասունացման դեպքում, այդ հատապտուղը կարող է ինքնուրույն մաքրվել նիտրատներից ու պարարտանյութերից, սակայն եթե հասունացումը արագացվում է արհեստական ճանապարհով, ապա այդ նյութերը կարող են մնալ ձմերուկի մեջ:

Նիտրիտը ընկնելով օրգանիզմ, գրգռում է լորձաթաղանթն ու առաջացնում է փսխում, լուծ ու սրտխառնոց: Եվ քանի որ նիտրատները նպաստում են հեմոգլոբինին օքսիդացմանը, ապա այդ ամենի արդյունքում կարող է առաջանալ թթվածնային քաղց:

Շատ կարևոր փաստ է հանդիսանում այն, որ ձմերուկը ներծծում է ծանր մետաղները ու այդ պատճառով այն խորհուրդ չի տրվում գնել ճանապարհի մոտակայքից:

www.tert.am



Opinion, pooling and voting