Հաշվի առնելով տարածաշրջանային ու միջազգային իրավիճակը` Վրաստանը նպատակ ունի անօդաչու թռչող սարքեր գնել, նաև Վրաստանում դրանց արտադրության համար պայմաններ ստեղծել:
Այս մասին ասել է պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն:
«Անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով` զինված ուժերը մտադիր են անօդաչուներ ձեռք բերել, ինչպես նաև մեծացնել արտադրական կարողություները: Բանակցություններ են տարվում ՆԱՏՕ-ի երկրների հետ` տեխնիկական դետալները ճշտելու համար: Որակի և լիարժեք մատակարարում ապահովելու նպատակով`կարևոր է այս ուղղությամբ տեղական արտադրություն սկսել ու զարգացնել», — ասել է նախարարը:
Ըստ պաշտպանական գերատեսչության ղեկավարի` այժմ բանակցություններ են տարվում նաև օտարերկրյա ընկերությունների հետ` Թբիլիսիի ռազմա-գիտատեխնիկական «Դելտա» կենտրոնի բազայի վրա մեծ և ոչ մեծ անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն հիմնելու մասով, այս տարի արդեն կստորագրվեն պայմանագրերը, իսկ արտադրության սկիզբը ծրագրվում է 2022-ին: aliq.ge