Թբիլիսիի փողոցները լվացվում են

Թբիլիսիի փողոցները լվացվում են

Թբիլիսիի քաղաքապետարանը սկսել է հատուկ տեխնիկայի օգնությամբ մայրաքաղաքի կենտրոնական փողոցների սանիտարական մաքրումը: Նախօրեին լվացվել է Պեկինի պողոտան:  

Մաքրման աշխատանքները կատարում է  «Թբիլսերվիս գրուպը»:

Մաքրում արվելու է  ամեն օր` 22:00-03:00-ն` մինչև հոկտեմբեր: Մաքրվելու են բոլոր գլխավոր փողոցներն ու մայրուղիները` Թբիլիսիի բոլոր 10 շրջաններում: Լվացվելու են Վակեն ու Սաբուրթալոն իրար կապող նոր ճանապարհը,  Թամարաշվիլին, Կոստավան, Շարտավան, Մարջանիշվիլին, Ամաղլեբան, Ախվլեդիանին, Դադիանին, Լեոնիձեն, Գորգասալին, Ինգորոկղվան, Աթոնելին, Աբասթումանին, Դուբաձեն, 10-յակ այլ փողոցներ:

Հերթը կհասնի նաև Ազատության հրապարակին, Ավլաբարին, Օրբելիանիի և Հերոսների հրապարակներին, Ռուսթավլի պողոտային և այլն:

Հիշեցնենք` նախորդ տարի ևս գարնանը մայրաքաղաքի կենտրոնական ու ծայրամասային մի շարք փողոցներում հատուկ տեխնիկայով լվացման ու ախտահանման ակտիվ աշխատանքներ էին տարվում, մաքրվում էին նաև մետրոյի կայարանները, գնացքները, ավտոբուսները: aliq.ge