Մայիսի 13 -ին Նինոծմինդայի սպորտդպրոցի թվով 18 մարզիկներ մեկնեցին Թբիլիսի մասնակցելու Վրաստանի սեղանի թենիսի պատանեական առաջնությանը:
Մինչ Թբիլիսի մեկնելը Նինոծմինդայի շրջանի Օրոջալար գյուղի սպորտդահլիճում անցկացվել էր սեղանի թենիսի նախընտրական խաղեր, որին մասնակցել էին Նինոծմինդայի, Ախալքալաքի եւ Ախալցիխեյի, երեք տարիքային խմբի՝ 8 – 12, 12 – 15 եւ 15 -18 մասնակիցներ (տղաներ եւ աղջիկներ):
Մշակույթի եւ սպորտի ծառայության պետ Լեւոն Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մեր մարզադպրոցի սաները սեղանի թենիսի նախընտրական փուլում մեծ հաջողություն ձեռք բերեցին, մենք ունեցանք թվով 18 հաղթող մասնակիցներ՝ բոլորը մեր շրջանից: Այսօր նրանք գտնվում են Թբիլիսիում եւ մասնակցում են պատանեական առաջնությանը: Ուղեւորության ինչպես նաեւ Թբիլսիում 3 օր ապրելու ծախսերը հոգում է սպորտի ծառայությունը: Հույսով ենք, որ մեր մասնակիցները կվերադառնան հաղթանակով»:
Մանրամասները՝ աուդիոնյութում.
Լուսանկարները տրամադրել է մարզիչ Աշոտ Սողոյանը: