Տեղի ունեցավ առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող թրենինգ

Տեղի ունեցավ  առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող թրենինգ

Հուլիսի 6-ին Նինոծմինդայի Երիտասարդական կենտրոնում ՛՛Վրաստանում ժողովրդավարության ամրապնդման կենտրոն՛՛ ոչկառավարական կազմակերպությունը Վիրահայերի միության և “PITA” երիտասարդական կենտրոնի աջակցությամբ անցկացրեց ՛՛Ես երիտասարդ ընտրող եմ՛՛ անվանումը կրող թրենինգ:

Նախագիծը իրականացվում է Վրաստանի 7 տարածաշրջաններում և Թբիլիսի քաղաքում: Այն ֆինանսավորվում է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) կողմից: Թրենինգի նպատակն է իրազեկել երիտասարդությանը ընթացիկ տարվա հոկտեմբերին Վրաստանում սպասվելիք խորհրդարանական ընտրությունների մասին:

Մանրամասների մասին մենք տեղեկացանք ՛՛Վրաստանում ժողովրդավարության ամրապնդման կենտրոն՛՛ ոչկառավարական կազմակերպության նախագահ Նիկա Փարցմանիայից:


Անաիտ Զալալյան



Opinion, pooling and voting