Վրաստանը 15 տարում առաջին անգամ ընդգրկվել է բարձր եկամտով երկրների թվում. Կվիրիկաշվիլի

Վրաստանը 15 տարում առաջին անգամ ընդգրկվել է բարձր եկամտով երկրների թվում. Կվիրիկաշվիլի

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կառավարության նիստում նվաճում է որակել այն փաստը, որ Վրաստանը Համաշխարհային բանկի վերջին դասակարգմամբ միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների կատեգորիայից տեղափոխվել է միջին ու բարձր եկամուտներ ունեցող երկրների խումբ:

«Այդ դասակարգման հարցում Վրաստանն առաջընթաց չէր ունեցել վերջին 15 տարում: Դա շատ կարևոր է մեր երկրի ներդրումային միջազգային իմիջն ու Վրաստանի ճանաչելիությունը մեծացնելու համար:

Համաշխարհային բանկն ամեն տարի հրապարակում է ըստ եկամուտների իր դասակարգումը, որը հենված է յուրաքանչյուր երկրում մեկ շնչին բաժին ընկնող ազգային եկամտի հաշվարկի վրա»,- ասել է նա:

2015 թվականին Վրաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել է մոտ 3800 դոլար, ինչը 2.3 տոկոսով ավելին է 2014 թվականի ցուցանիշի (մոտ 3700 դոլար) համեմատ:

www.1in.am



Opinion, pooling and voting