Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությամբ, ուշադիր հետևում են երկրում համավարակային իրավիճակին:
Նրա խոսքով, Համակարգող խորհուրդը այսօր կքննարկի տեղաշարժման սահմանափակումների հնարավոր մեղմացման հարցը:
«Կառավարության նիստից հետո կունենանք համակարգող խորհրդի նիստ: Իհարկե, մենք ուշադիր հետևում ենք համավարակային իրավիճակին, Առողջապահության նախարարության համակարգն արդյունավետորեն կառավարում է իրավիճակը: Ինչպես գիտեք, ամռան գալուն պես երկրում զբոսաշրջիկների հոսքն աճում է: Կարևոր է, որ կառավարությունը համարժեք պատասխան տա Վրաստան զբոսաշրջիկների հոսքին: Մենք շատ բողոքներ ենք լսում, որ տեղաշարժման սահմանափակումը շատ նյարդայնացնող է: Մենք կքննարկենք այդ հարցը, համապատասխան որոշումներ կկայացնենք, համաձայն Առողջապահության նախարարության առաջարկությունների», – հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:1tv.ge