
Վրաստանում տեղաշարժի վրա սահմանափակումը կգործի ժամը 23:00-ից մինչև առավոտյան 5-ը: Համապատասխան որոշումն ընդունվել է միջգերատեսչական համակարգող խորհրդի այսօրվա նիստում:
Որոշումն ուժի մեջ է մտնում այսօրվանից:
Միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեի խոսքով, որոշումը կայացվել է համաճարակաբանական միտումների ուսումնասիրության հիման վրա: