Մայիսի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 504 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 330 879 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է ՝ 11 665 թեստավորում, որից 6 137-ը հակամարմինների արագ թեստով, 5528-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2038 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 310 859 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 27 մարդ, ընդհանուր՝ 4 469:
Դրականության ցուցանիշը՝ օրական 4,32 %, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 4,90%, վերջին 7 օրվանը՝ 3,84%: aliq.ge