2016 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է Իրանից Վրաստան այցելուների 40 տոկոսանոց աճ:
Զբոսաշրջության ազգային վարչության պետ Գեորգի Չոգովաձեն հայտարարել է, որ ընթացիկ տարվա 6 ամսում միջազգային այցելուների թիվը կազմել է 2.636.313 մարդ, ինչը 12.9 տոկոսով ավելի է՝ համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ:
Իսրայելից Վրաստան ժամանողների թիվը աճել է 95 տոկոսով, իսկ Չինաստանի պարագայում դա կազմել է 57 տոկոս: Վրաստանն Իրանի հետ առանց վիզայի ռեժիմ է հաստատել ընթացիկ տարվա փետրվարի 15-ից: