
Ավտոտնակների փոխարինման ծրագրի շրջանակներում Թբիլիսիի քաղաքապետարանը 466 ավտոտնակների տեղում 34 պուրակ է կառուցել:
Այդ մասին հայտարարել է մայրաքաղաքի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն՝ քաղաքաշինական քաղաքականության ոլորտում իրականացված նախագծերի ու միջոցառումների մասին զեկույցի շնորհանդեսին:
«Ավտոտնակների փոխարինման ծրագիրը շատ կարևոր որոշում է քաղաքապետի կողմից, որը վառ օրինակ է այն բանի, թե ինչպես կարելի է կարևոր քաղաքային բարիք ստեղծել մեկ պարզ որոշմամբ: Մեր քաղաքի թաղամասերում 466 ավտոտնակներ բնակչության հետ հաղորդակցության միջոցով և գամգեոբաների ակտիվ աշխատանքի արդյունքում փոխարինվեցին 34 նոր պուրակներով», – ասաց Իրակլի Խմալաձեն:
Ըստ Թբիլիսիի փոխքաղաքապետի, քաղաքում լրացուցիչ 4 000 000 քմ տարածք ստացել է կանաչ տարածքի կարգավիճակ, և սահմանվել են պուրակների համար հինգ նոր տարածքներ: 1tv.ge