Նինոծմինդայի սեղանի թենիսի հավաքկան թիմը վերադարձավ Թբիլիսիից

Նինոծմինդայի սեղանի թենիսի հավաքկան թիմը վերադարձավ Թբիլիսիից

NOR ռադիոն լուսաբանել էր, որ մայիսի 13 -ին Նինոծմինդայի մարզադպրոցի թվով 18 մարզիկներ մեկնել էին Թբիլիսի մասնակցելու Վրաստանի սեղանի թենիսի պատանեական առաջնությանը:

Թե ինչպիսի հաջողություններ եւ ձեռքբերումներ ունեցան մեր մարզիկները Թբիլիսիից վերադառնալուց հետո՝ մարզիչ Աշոտ Սողոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Թիմային հաշվարկով մեր թիմը հավաքեց ընդհանուր 67 միավոր (այսինքն թիմը հաղթել էր 67 անգամ) եւ դրա հիման վրա մեր թիմը Վրաստանի սեղանի թենիսի պատանեական առաջնությանը գրավեց 3 -րդ հորիզոնականը: Իսկ անհատական մրցանակակիրներ չունեցանք»:

Ժդանովականի հանրային դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Էդգար Մնոյանը իր սաների հետ միասին 3 օր է ինչ գտնվում էր Թբիլիսիում եւ մասնակցում էին Վրաստանի սեղանի թենիսի պատանեական առաջնությանը:

Նրա խոսքով. «Մեր երեխաների համար Նինոծմինդայի պայմաններում խաղալը կամ մրցելը քիչ է, լավ եղավ որ դուրս եկան եւ իրենց ուժերը փորձեցին Թբիլիսիի լավագույն մարզիկների հետ: Առաջին անգամվա համար հրաշալի խաղացին երեխաները, վստահ եմ հաջորդ անգամ ավելի լավ են հանդես գալու, քանի որ սա մեծ փորձ էր մեր մարզիկների համար»:

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Նինոծմինդայի սեղանի թենիսի հավաքկան թիմը վերադարձավ Թբիլիսիից