Եվրոպական խորհրդարանի՝ արտաքին հարցերով հանձնաժողովը հավանության է արժանացրել Վրաստանի համար վիզային ռեժիմի վերացումը

Եվրոպական խորհրդարանի՝ արտաքին հարցերով հանձնաժողովը հավանության է արժանացրել Վրաստանի համար վիզային ռեժիմի վերացումը

Եվրոպական խորհրդարանի՝ արտաքին հարցերով հանձնաժողովը հավանության է արժանացրել Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ կողմից վիզային ռեժիմի վերացման մասին օրինագիծը:

Հանձնաժողովն աջակցել է նաև Ուկրաինայի և Կոսովոյի համար վիզային ռեժիմի ազատականացմանը: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Մամիկինսը հայտարարել է, որ այսօրվա քվեարկությունը վկայում է, որ հանձնաժողովն աջակցում է Վրաստանի համար ոչ վիզային ռեժիմի մասին զեկույցին և հույս է հայտնել, որ Եվրոպական խորհրդարանում քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերին:

Մամիկինսը հավելել է, որ մինչ այդ գլխավոր քվեարկությունը կանցկացվի քաղաքացիական ազատությունների, արդարադատության ու ներքին գործերի հանձնաժողովում, ինչը տեղի կունենա հուլիսին կամ սեպտեմբերի սկզբին:

Եվրոպական խորհրդարանի նստաշրջանը փակվում է հուլիսի 14-ին և կվերսկսվի սեպտեմբերին: Վրաստանի համար վիզային ռեժիմը վերացնելու մասին որոշումն ուժի մեջ կմտնի Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունվելուց 20 օր անց:



Opinion, pooling and voting