
Բուխարեստ քաղաքում ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում, մայիսի 15-ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղից Արշակ Լուլուկյանը գրավեց 3-րդ տեղը:
51 կգ քաշային կարգում մարզիկը նվաճեց բրոնզե մեդալ: Արշակ Լուլուկյանը, հաջող ելույթ ունենալով Վրաստանի առաջնությունում մինչեւ 52 կգ քաշային կարգում, գրավեց երրորդ տեղը և դարձավ Վրաստանի ազգային հավաքականի անդամ:
Մարզիկի մարզիչը Ռուբեն Պողոսյանն է: