Վրաստանում «Սինովակով» պատվաստումները կսկսվեն հաջորդ շաբաթվանից: Այս մասին Առողջապահության նախարարությունում, պատվաստումների խորհրդի ավարտից հետո կայացած ճեպազրույցին, հայտարարել է Վրաստանի առողջապահության փոխնախարար, Թամար Գաբունիան:
Նրա խոսքով, ամսաթիվը կհայտարարի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
բացի այդ, ինչպես հայտարարեց Թամար Գաբունիան, «Սինովակ» պատվաստանյութով կպատվաստվեն 18 տարեկանից բարձր քաղաքացիները:
««Սինովակ»-ով պատվաստումները կսկսվեն հաջորդ շաբաթ: Ամսաթիվը կհայտարարվի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կողմից: «Սինովակը» սպասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության թույլտվությանը: Արդեն հրապարակվել է փորձագետների միջանկյալ զեկույց, որը դրականորեն է բնութագրում «Սինովակի» արդյունքները: Կարծում ենք, որ թույլտվությունը շուտով կլինի, սակայն, որպեսզի համավարակաբանական կարիքներն արագ լուծվեն, բնակչությունը, ինչպես նաև էական խմբերն ունենան պատվաստանյութերին հասանելիություն: «Սինովակ»-ով հետ պատվաստումները կսկսվեն հաջորդ շաբաթ: Ծածկույթը կլինի 18 տարեկանից բարձր տարիքային խմբերում», – հայտարարել է Թամար Գաբունիան: 1tv.ge