Այսօր մեկնարկում է Վրաստանի վարչապետի այցը Իսպանիայի թագավորություն

Այսօր մեկնարկում է Վրաստանի վարչապետի այցը Իսպանիայի թագավորություն

Իրակլի Ղարիբաշվիլին Իսպանիայի թագավորի հետ միասին կբացի միջազգային զբոսաշրջության ցուցահանդեսը, նախատեսված են հանդիպումներ Իսպանիայի թագավորության վարչապետի և կոնգրեսի նախագահի հետ,֊ այս մասին հայտարարել է Իսպանիայի թագավորությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Իլիա Գիորգաձեն, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի Իսպանիա այցը մեկնաբանելու ժամանակ։

Գիորգաձեի խոսքով, միջազգային զբոսաշրջության ցուցահանդեսին Վրաստանը հրավիրված երկիր է և միջոցառմանը ներկա է գտնվելու ավելի քան 30 երկրի զբոսաշրջության նախարար։

Այսօր մեկնարկում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցը Իսպանիայի թագավորություն։ Նշենք, որ Վրաստանը միջազգային զբոսաշրջության ցուցահանդեսի  հրավիրված երկիր է։ Իրակլի Ղարիբաշվիլին Իսպանիայի թագավորի հետ միասին կբացի միջազգային զբոսաշրջության ցուցահանդես, որին ներկա կլինեն ավելի քան 30 երկրների զբոսաշրջության նախարարներ։ Բացի այդ նա կհանդիպի Իսպանիայի կոնգրեսի նախագահի հետ, որի ընթացքում քննարկվելու են երկկողմ համագործակցության հարցերը։