ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում առաջին անգամ կանցկացվի ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստ

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում առաջին անգամ կանցկացվի ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի ղեկավարած պատվիրակությունը հուլիսի 7-ին մեկնել է Վարշավա՝ ներկա գտնվելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

Վրաստանի նախագահը ելույթ կունենա ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր երկրների ղեկավարների առջև: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում առաջին անգամ կանցկացվի ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստ, որին կմասնակցի Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն:

Վրաստանի պաշտպանության նախարար Թինատին Խիդաշելին մասնակցելու է ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում պլանավորված են նաև Վրաստանի նախագահի, արտգործնախարարի ու պաշտպանության նախարարի մի շարք երկկողմ հանդիպումներ:

www.1in.am



Opinion, pooling and voting