
Վրաստանի մաքսային ծառայության աշխատակիցները կանխել են մաքսանենգ ծխախոտներ երկիր ներմուծելու փորձը Հայաստանի հետ սահմանի Սադախլո անցակետով:
Վրաստանի ֆինանսների նախարարության հարկային ծառայության տվյալներով ՝ ուկրաինական համարանիշներով բեռնատարում ստուգման ընթացքում հայտնաբերվել է առանց ակցիզի ծխախոտի խմբաքանակ:
Չհայտարարագրված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 230 հազար լարի (68 հազար դոլար):