
Նինոծմինդա քաղաքում ՝ Ազատության և Հովսեփյան փողոցներում տեղադրվել են ցուցատախտակներ՝ կորոնավիրուսը կանխելու համար:
Ցուցատախտակները մի կողմում ցույց են տալիս, թե ինչպես ճիշտ կրել դիմակը, իսկ հակառակ կողմում ցույց են տալիս պատվաստանյութի պաշտպանությունը կորոնավիրուսից: Ցուցատախտակները տեղադրվել են Առողջապահության նախարարության և գուբերնիայի նախաձեռնությամբ:
Ըստ Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի ՝ այս ամենն արվում է կորոնավիրուսը կանխելու և մունիցիպալիտետի բնակիչներին տեղեկատվություն տրամադրելու համար: