«Միշտ չէ որ հարեւանի հարսը սիրուն է». Ծանր աշխատանք, ցածր աշխատավարձ՝ Գերմանիայում

«Միշտ չէ որ հարեւանի հարսը սիրուն է». Ծանր աշխատանք, ցածր աշխատավարձ՝ Գերմանիայում

Վրաստանի արհեստակցական միության տվյալներով՝ Վրաստանի 24 քաղաքացի, ովքեր երկրից սեզոնային աշխատանքի են մեկնել Գերմանիա, գտնվում են աշխատանքային ծանր պայմաններում:

Ըստ Վրաստանի արհմիությունների՝ նրանք չեն ստանում խոստացված վարձատրությունը:

«Մենք տեղեկություններ ունենք, որ նրանց աշխատավարձը 3 եվրո է՝ խոստացված 9 եվրոյի փոխարեն: Բացի այդ, կյանքի անտանելի պայմանները, որում ապրում են Վրաստանի քաղաքացիները, էլ ավելի տագնապալի են: Արհմիությունը դիմում է Գերմանիայի դեսպանին` ուսումնասիրելու հարցը, ինչպես նաև Վրաստանի աշխատանքի և առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեին` անհապաղ հետաքրքրվելու Վրաստանի քաղաքացիների իրավիճակով:

Վրաստանի աշխատանքի տեսչությունը նույնպես պետք է ծանոթանա ներկա իրավիճակին, քանի որ դա վերաբերում է Վրաստանի քաղաքացիներին»,- ասվում է արհմիությունների հայտարարության մեջ:

Aliq.ge