Նինոծմինդայում կանցկացվի դպրոցական սպորտային օլիմպիադա 3 տուրով: Թիմը կամ մասնակիցը Նինոծմինդայում հաղթելուց հետո կմեկնի տարածաշրջանային առաջնությանը՝ Ախալցիխեյում, այնտեղ էլ հաղթելուց հետո արդեն կմեկնեն Թբիլիսի:
Քաղաքապետարանում սպորտի հարցերով մասնագետ Վալերի Բրոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մեր մունիցիպալիտետը դպրոցական սպորտային օլիմպիադիայում հանդես է կգա 5 սպորտաձեւով՝ մինի ֆուտբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս, բասկետբոլ եւ ուրախ մեկնարկ խաղերով: Սպորտային օլիմպիադիային կմասնակցեն 2006, 2007 եւ 2008 թվականներին ծնված երեխաները: Մենք խաղերի գրաֆիկը արդեն կազմել ենք, խաղերը կմեկնարկեն մայիսի 28 -ից: Առաջին սպորտաձեւը կլինի վոլեյբոլը: Մայիսի 31 -ին տեղի կունենա մինի ֆուտբոլի առաջնությունը եւ այդպես շարունակ»:
Մանրամասները՝ աուդիոնյութում.