Վարչապետը շնորհավորել է շրջանավարտներին

Վարչապետը շնորհավորել է շրջանավարտներին

Այսօր Վրաստանի դպրոցնեում կհնչի վերջին զանգը: Շնորհավորում եմ բոլորին ուսման ավարտի առթիվ և հաջողություն եմ մաղթում, ձեր կյանքում նոր քայլեր կատարելու հարցում», – այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Կառավարության ղեկավարը նշում է, որ պետությունն իր հերթին կանի հնարավորը, որպեսզի երիտասարդները ունենան խաղաղ և երջանիկ կյանքի և զարգացման բոլոր հնարավորությունները:

Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնում ուսուցիչներին աշխատանքի համար:

«Համոզված եմ, որ ապագայում ձեր ամբողջ էներգիան նվիրելու եք ուսմանն ու զարգացմանը և ձեր գիտելիքներով և արհեստավարժությամբ հավատարմորեն կծառայեք հայրենիքին, կհոգաք մեր երկրի ավելի լավ ապագայի մասին: Պետությունն իր հերթին կանի հնարավորը, ձեզ երաշխավորելու խաղաղ և երջանիկ կյանքի ու զարգացման յուրաքանչյուր հնարավորություն: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ուսուցիչներին իրենց քրտնաջան աշխատանքի համար: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորին: Մենք հպարտ ենք ձեզնով և մաղթում ենք ապագայում մեծ հաղթանակներ, հաջողություններ և առաջընթաց», – ասվում է վարչապետի հայտարարության մեջ:



Opinion, pooling and voting