Վրաստանի խորհրդարանի պատգմավոր Սամվել Մանուկյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սումբատ Կյուրեղյանը, Նինոծմինդայի ավագանու նախագահ Վահան Արոյանը և Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը շնորհավորական ուղերձ են հղում շրջանավարտներին։
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Սիրելի շրջանավարտներ, ջերմորեն շնորհավորում ենք վերջին զանգի առիթով։ Այսօր դուք թերթում եք ձեր կյանքի ամենակարևոր ու հիշարժան էջն ու մուտք եք գործում պատասխանատու մի նոր կյանք: Ձեր կուտակած գիտելիքներն ու հույզերը, տպավորություններն ու հիշողությունները, կուղեկցեն ձեզ նաև հասուն կյանքում: Այն մանկավարժները, ովքեր մոր պես կրթել ու դաստիարակել են ձեզ՝ հավերժ կմնան ձեր հուշերում:
Նոր կյանք մտնելիս հիշեք, որ դուք պարտավոր եք դառնալ երկրի համար պիտանի քաղաքացի: Թող իրականություն դառնան այն բոլոր նպատակներն ու ծրագրերը, որոնք նախատեսել եք դուք:
Բարի երթ»: