Նինոծմինդայի եւս երեք փողոցներում սկսվել են վերականգնման աշխատանքներ

Նինոծմինդայի եւս երեք փողոցներում սկսվել են վերականգնման աշխատանքներ

«Ջավախավտոգզա» ճանապարհաշինական կազմակերպությունը վերականգնողական աշխատանքներ է սկսել Նինոծմինդա քաղաքի Ճոճաշեն հատվածի եւս երկու փողոցներում
Այս պահին աշխատանքներ են տարվում Սայաթ-Նովա, Այվազովսկի և Իսակով փողոցներում, որտեղ հանվում է հողը :


Սայաթ-Նովա փողոցի երկարությունը 580 մետր է: Այվազովսկու փողոցի երկարությունը 320 մետր, իսկ Իսակովի փողոցը՝ 330 մետր:

Այս նախագիծը նախատեսում է վերականգնել Նինոծմինդա քաղաքի 9 փողոցներ. Սայաթ-Նովա, Այվազովսկի, Իսակով, Միասնիկյան, Գագարին, Միքելաձե, Բարաթաշվիլի, Գինոսյան, Ջիվանի: Ծրագրի ընդհանուր գումարը 1.330.584 լարի է:

Ըստ «Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերության ներկայացուցչի, ներկայումս հանվում է հին հողը, որից հետո այն կվերամշակվի մանրախճով և ասֆալտապատմամբ:

Հիշեցնենք, որ Նինոծմինդա քաղաքում ճանապարհների շինարարությունը սկսվել է 15 օր առաջ և աշխատանքները շարունակվում են Միքելաձե, Բարաթաշվիլի, Գինոսյան, Ջիվանի և Միասնիկյան փողոցներում:



Opinion, pooling and voting