
Նինոծմինդայի մունիցիպալիտետի ջրամատակարարման ծառայության աշխատակիցները մաքրեցին Նինոծմինդա քաղաքի Լերմոնտով փողոցում գտնվող կոյուղու համակարգը, որը խցանված էր, և կեղտաջրերը հեղեղել էր փողոցն ու բնակիչների բակները:
Ինչպես պարզվեց, սրա պատճառը կրկին այն անբարեխիղճ բնակիչների վերաբերմունքն է, ովքեր գոմաղբ են թողնում կոյուղու համակարգ:
Ջրամատակարարման ծառայության աշխատակիցների խոսքերով ՝ այս փողոցում սա արդեն կոյուղագծի խցանման չորրորդ դեպքն է, և որքան էլ որ բնակիչներն այլ բան են ասում, նրանք շարունակում են իրենց անփույթ վերաբերմունքը քաղաքի ունեցվածքի նկատմամբ:
Նշենք, որ NOR ռադիոն կոյուղու համակարգի խնդրի մասին հրապարակել էր մայիսի 18-ին: