Մայիսի 22-ից եղանակը կտրուկ կվատթարանա

Մայիսի 22-ից եղանակը կտրուկ կվատթարանա

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, մայիսի 22-ից Վրաստանում եղանակը կվատթարանա:

«Մայիսի 22-ից մինչև մաիսի 23-ի օրվա վերջ սպասվում է ամպրոպ, արևելյան Վրաստանի որոշ հատվածներում և արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում հնարավոր են ժամանակ առ ժամանակ ուժեղ քամիներ, կարկուտ և 2-3 բալ ուժգնությամբ փոթորիկ՝ ծովում: Արեւմտյան Վրաստանի ցածրադիր վայրերում օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի՝ 10-15 աստիճանով:

Սպասվող առատ անձրևները Վրաստանի գետերում կարող են դառնալ ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի վարարման և սողանքների առաջացման պատճառ», – ասել են շրջակա միջավայրի ազգային գործակալությունում: