Շառլ Ազնավուրը 97 տարեկան է

Շառլ Ազնավուրը 97 տարեկան է

Այսօր մեծն մաեստրո, անկրկնելի Շառլ Ազնավուրը դառնում է 97 տարեկան։ Մաեստորն շատ բան է հասցրել. ավելի քան 1000 երգ գրելու կատարել, մեծացնել ու դաստիարակել արժանի երեխաների, իր երկու հայրենիքների՝ Հայաստանի ու Ֆրանսիայի  իսկական հայրենասեր լինել… Բայց ամենակարեւորը. նա հասցրեց մեզ սովորեցնել անկեղծություն, մարդկայնություն ու սեր։ Պատահական չէ, որ շատ քննադատներ նրա ձայնը սիրո ձայն են անվանել։ Հենց դրանով էր համակված նրա ամբողջ ստեղծագործությունը՝ լիրիկական ու հեգնական, ողբերգական ու միեւնույն ժամանակ լի թեթեւ տխրությամբ, խորությամբ… Նա կարողանում էր հասնել նույնիսկ նրանց սրտերին, ովքեր իր ստեղծագործության երկրպագուները չէին։ Սա չէ՞ վարպետությունը։  

Նա հիմա էլ երգում է մեր ներսում՝ իր հայ նախնիների, փարիզյան կաֆեշանտանների երգիչների, բոհեկաման երեկույթների, ընտանեկան ջերմ հավաքույթների եւ մեծ համերգային բեմահարթակների ձայնով։ Երգում է ֆրանսերենով, հայերենով, ռուսերենով, անգլերենով, իտալերենով…

Ազնավուրն 97 տարեկան է, եւ մենք, ինչպես միշտ, ասում ենք՝ ծնունդդ շնորհավոր, մաեստրո։ Եվ շնորհակալություն սիրո համար։ news.am