Ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել սովը

Ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել սովը

Արեւելյան Անգլիայի համալսարանի գիտնականները նշում են, որ սով ենթադրող դիետաները ազդում են ոչ միայն տվյալ մարդու, այլ նաեւ նրա երեխաների եւ նույնիսկ թոռների առողջության վրա:

Proceedings of the Royal Society B հեղինակավոր գիտական ​​ամսագիրը հրապարակել է հետազոտության արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ սով ենթադրող դիետաները բացասաբար են անդրադառնում միանգամից երեք սերնդի կլոր որդերի, հատկապես, երբ հետագայում նրանց սերունդներին անսահմանափակ քանակությամբ սնունդ էր հասանելի:

Գիտությանը հայտնի է, որ սննդի կրճատումը մեծացնում է շատ կենդանիների կյանքի տեւողությունը եւ նույնիսկ բարելավում մարդու առողջությունը: Սակայն արմատական ​​սովը, նույնիսկ` սահմանափակ ժամանակով, միշտ չէ, որ ցանկալի օգուտներ է բերում, զգուշացնում են գիտնականները:

Հետազոտությունն ուսումնասիրել է ավելի քան 2500 որդ, որոնք բաժանվել են 4 սերնդի: Առաջին սերունդը տեղադրվել էր չորս միջավայրում, որոնցից մեկն ազատ էր ուտել առանց սահմանափակումների, իսկ մյուսում հետեւում էին սով ենթադրող դիետայի սկզբունքներին: Ապա այդ որդերի սերունդներին նույնպես տարբեր սննդակարգերի էին ենթարկում, այդ թվում՝ լիարժեք եւ սոված: Գիտնականների խումբը գնահատել է տարբեր սցենարների ազդեցությունն ապագա սերունդների վերարտադրության եւ երկարակեցության վրա: news.am\