ՆԱՏՕ-ն հաստատել է, որ հավանության է արժանացնում ավելի վաղ դաշինքին Վրաստանի ապագա անդամակցության մասին որոշումը և ողջունում է այդ ճանապարհին Թբիլիսիի առաջընթացը։
Այդ մասին նշված է Վարշավայում տեղի ունեցած ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի արդյունքներով տարածված հայտարարությունում։
Դրանում նշված է, որ դաշինքի անդամները հաստատեցին 2008 թվականին Բուխարեստում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունված այն որոշումը, որ Վրաստանը դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ։
ՆԱՏՕ-ի անդամ երկրները հայտնել են Վրաստանին իրենց հետագա աջակցության և սերտ համագործակցության մասին։