Ադիգենիում տեղի ունեցած ավտովթարի արդյունքում տուժած երեք երիտասարդներից մեկի վիճակը ծանր է, նա տեղափոխվում է Թբիլիսիի Կովկասյան բժշկական կենտրոն, իսկ երկուսը շարունակում են մնալ Ախալցիխեի ուղղորդման հիվանդանոցում:
«Երկու հիվանդի վիճակը թեթև է, մեկը տեղափոխվել է Թբիլիսի, նա միացված է արհեստական շնչառության», – ասացին Ախալցիխեի ուղղորդման հիվանդանոցից:
Այսօր ՝ մայիսի 22-ին, Զարզմա-Խուլո միացնող ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, ըստ տեղացիների, մեքենան ընկել է կիրճը, որի արդյունքում զոհվել է մեկ երիտասարդ, երեքը վիրավորվել են:sknews.ge