Ռոտերդամում ավարտվեց «Եվրատեսիլ 2021» մրցույթը, որի հաղթողը դարձավ Իտալիան ներկայացնող Maneskin խումբը «Zitti E Buoni» երգով:
Հաղթող երկիրը վաստակեց 524 միավոր, երկրորդ տեղում Ֆրանսիան է՝ 499, իսկ երորդում՝ Շվեյցարիան՝ 432 միավորով:
Այս տարի մրցույթին մասնակցում էր 39 երկիր, որոնցից միայն 26-ին հաջողվեց ուղեգիր ստանալ դեպի մրցույթի եզրափակիչ, որտեղ հաղթողը որոշվեց պրոֆեսիոնալ ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկության արդյունքում:
Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի էր ունեցել մայիսի 18-ին, երկրորդը՝ մայիսի 20-ին: Հայաստանն այս տարի չի մասնակցել «Եվրատեսիլ»-ին: