Ջանելիձեն կարող է դառնալ ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան

Ջանելիձեն կարող է դառնալ ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան

ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան կարող է նշանակվել ներկայիս արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն։ Համապատասխան տեղեկատվությունը տարածել է GDS հեռուստաընկերությունը։

Հաղորդվում է, որ եթե Ջանելիձեն դառնա ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան, ապա երկրի արտգործնախարարի պաշտոնում նրան կարող է փոխարինել փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին։

Ջանելիձեն անձամբ չի հաստատել այդ լուրը՝ հայտարարելով, որ որևէ նման տեղեկատվություն չունի և շարունակելու է աշխատել ներկայիս պաշտոնում։

Ներկա դրությամբ դեռ պաշտոնապես հաստատված չէ, որ Արչիլ Գեգեշիձեն լքելու է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանի պաշտոնը։ Նրա շուրջ սկանդալը սկսվեց այն բանից հետո, ինչ Գեգեշիձեն վրացի բլոգերներից մեկի հետ զրույցում հայտարարեց, որ Վրաստանի ղեկավարությունում կան ռուսամետ ուժեր, ինչը բազմակարծության նշան է։

www.1in.am



Opinion, pooling and voting