Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը Ախալքալաքիում հուլիսի 8-ին կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում:
Հանդիպման ժամանակ դեսպանատան մշակույթի բաժնի կցորդ Դամիան Վամպլերը տեղեկացրեց, որ դեսպանատունը տարբեր նախագծերի համար տրամադրում է դրամաշնորհներ և ծանոթացրեց, թե ինչպես կարելի է լրացնել այդ դրամաշնորհներին դիմելու հայտերը, նա նաև ներկայացրեց ԱՄՆ-ում կրթական ծրագրերի մասին: Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նաև կինոցուցադրություն. ցուցադրվեց 1930-ական թթ. նկարահանված խորհրդային համր ֆիլմ, որի ռեժիսորը հայ է, իսկ սցենարի հեղինակը ամերիկացի հայտնի գրող Յուջին Օ’Նիլն է: Ֆիլմը ցուցադրվեց Թբիլիսիի կոնսերվատորիայի ուսանողների կենդանի երաժշտական նվագակցության ներքո:
Նմանատիպ միջոցառումների նպատակը, ըստ դեսպանատան կցորդի, բնակչությանը Վրաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից իրականացվող միջոցառումների մասին իրազեկելն է:
Մանրամասների մասին մեզ տեղեկացրեց Վրաստանում ԱՄՆ դեսպանատան մշակույթի բաժնի կցորդ Դամիան Վամպլերը:
Գարուշ Արզումանյան