Մցխեթա-Ստեփանծմինդա – Լարս միջազգային ավտոճանապարհի Մլեթա – Գուդաուրի 14 կիլոմետրանոց հատվածը, որը Վրաստանից դեպի ՌԴ է տանում, 3 օր շարունակ ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատար ավտոմեքենաների համար։ Տեղեկությունը հաղորդում է Վրաստանի Ենթակառուցվածքների զարգացման նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։
«Մլետա – Գուդաուրի ճանապարհահատվածում, վերանորոգման աշխատանքների իրականացման պատճառով, կցորդիչներով և կիսակցորդներով ավտոտրանսպորտի երթևեկությունը արգելվում է 2021 թվականի մայիսի 25-ի, 26-ի և 27-ի ժամը 09:00 – ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մնացած տրանսպորտային միջոցների համար բաց է>>, – ասված է հաղորդագրության մեջ:
Այս ռեժիմով տեղափոխումն իրականացվում է պարեկային ոստիկանության հսկողության ներքո:
Այս ճանապարհը ներկայումս ցամաքային միակ ճանապարհն է, որը Ռուսաստանին կապում է ոչ միայն Վրաստանի, այլև Հայաստանի հետ: