Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը հայտնում է, որ գիշերը Վրաստանում գրանցված ցնցումը ուժգնությամբ համարվում է միջին դասի երկրաշարժ:
Վրաստանում 4,9 բալ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Մցխեթա-Մթիանեթիի շրջանում:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
Երկրաշարժի էպիկենտրոնին հարակից բնակավայրեր չկան, և դա դժվար թե կարող էր ավերածություն առաջացնել, ընդգծում են փորձագետները:
«Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Կազբեգի գյուղից 31 կմ հարավ-արևելք: Երկրաշարժի ուժգնությունը 4,9 բալ էր: Սա պատկանում է երկրաշարժերի միջին դասին: Այն բավականին լավ է զգացվել էպիկենտրոնին մոտ, սակայն այն ուժգնությամբ այնպիսին չէր, որ կարող էր ավերածություն կամ նման այլ բան առաջացնել:
Հնարավոր է, որ այս երկրաշարժին հաջորդեն ավելի թույլ ցնցումներ, բայց դրանք վտանգավոր չեն: Երկրաշարժը զգացվել է նաև Թբիլիսիում: Այնուամենայնիվ, բացառվում է, որ ինչ-որ ավերածություններ տեղի ունենան մայրաքաղաքում », – ասել է սեյսմոլոգ Մանանա Ձմանաշվիլին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: