Համակարգող խորհրդի այսօրվա որոշման համաձայն, հունիսի 1-ից հանգստյան օրերին սննդի օբյեկտների համար գործող սահմանափակումներն ամբողջությամբ չեղարկվում են, – կառավարության վարչությունում անցկացված ճեպազրույցում հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործող շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն:
Նրա խոսքով, ռեստորանները կկարողանան հյուրեր ընդունել նույնիսկ ներսում՝ փակ տարածքում:
«Դա նշանակում է, որ նրանք կկարողանան հյուրեր ընդունել նույնիսկ փակ տարածքում», – ասաց Ղիբրաձեն:
Հարսանիքների, հոգեհացերի, դպրոցական բանկետների և այլ սոցիալական միջոցառումներ անցկացնելու սահմանափակումները մնում են ուժի մեջ: