Ավարտվեց 20-րդ հոբելյանական ֆուտբոլային հուշամրցաշարը

Ավարտվեց  20-րդ հոբելյանական ֆուտբոլային  հուշամրցաշարը

Ավարտվեց 20-րդ հոբելյանական ֆուտբոլային հուշամրցաշարը՝ նվիրված Վլադիմիր և Գայոս Ղարսլյանների հիշատակին, որը կազմակերպել էին եղբայրներ Արմեն և Թաթուլ Ղարսլյանները:

Հիշեցնենք, որ հուշամրցաշարին մասնակցում էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի 7 թիմեր և 1 թիմ Ծալկայից: Հուլիսի 8-ին տեղի ունեցան եզրափակիչ հանդիպումները, որոնց արդյունքում Նինոծմինդայի թիմը գրավեց առաջին պատվավոր հորիզոնականը, իսկ Հեշտիայի և Խոջաբեկի թիմերը` համապատասխանաբար երկրորդ և երրորդ հորիզոնականները:
Առանձին մրցանակների արժանացան Արկադի Փութուլյանը` որպես լավագույն դարպասապահ, Հովհաննես Մոսոյանը` լավագույն պաշտպան, Ստեփան Վարիկյանը և Խնկանոս Մկոյանը` լավագույն կիսապաշտպաններ, իսկ Շիրազ Թազայանը` լավագույն խաղացող:
Լավագույնները կազմակերպիչների կողմից ստացան մրցանակներ և արժեքավոր նվերներ:

Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting