Մայիսի 26-ին Լուսնի ամբողջական խավարում տեղի կունենա

Մայիսի 26-ին Լուսնի ամբողջական խավարում տեղի կունենա

Մայիսի 26-ին Լուսնի ամբողջական խավարում է սպասվում, որը հնարավոր կլինի անզեն աչքով տեսնել անգամ ցերեկային լուսավորության պարագայում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում տալով Կորեայի Կյոնխի համալսարանի պրոֆեսոր Եվգենի Զուբկոյի խոսքին։

Նա ասել է, որ Հեռավոր Արևելքում բնական երևույթը տեսնելուն կարող է խոչընդոտել անձրևային եղանակը:

Մոսկվայի մոլորակադիտարանի տվյաներով` մայիսի 26-ին Լիալուսնի սկզբի պահը (ժամը 15:14) 9 ժամ 22 րոպեով կհամընկնի Լուսնի` Մերձակետով անցնելու հետ: Այդպիսով՝ մայիսի 26-ին հնարավոր կլինի Գերլուսնի ամբողջական խավարման ականատես լինել:

Ռուսաստանի զգալի շրջաններում լուսնային խավարումը տեղի կունենա ցերեկային ժամերին և նկատելի կդառնա երեկոյան միայն Հեռավոր Արևելքում: Կարճատև խավարման ականատես կարող են լինել Խաբարովսկի և Պրիմորիե երկրամասերի, Կամչատկայի, Չուկոտկայի և հարակից շրջանների բնակիչները: Լուսնի խավարումն ամբողջական է լինելու: Այսինքն` ինչ-որ պահի Լուսնի ամբողջ մակերեսը կընկղմվի մթության մեջ: Սակայն ամբողջական խավարման տևողությունը 20 րոպե է լինելու:

Մասնագետի խոսքով` ցերեկային լույսի պարագայում դա դժվար է նկատել, սակայն հնարավոր է: Խավարման սկիզբը կլինի երևանյան ժամանակով 13:50-ին, իսկ ամբողջական խավարումը տեղի կունենա 22:20-ին: Լուսնի խավարումը կանոնավոր տեղի ունեցող երևույթ է` 2-3 տարին մեկ: