
Վրաստանի Անկախության օրվա առթիվ 247 նորակոչիկ զինվորական երդում է տվել: Այսօրվանից նրանք կդառնան Վրաստանի պաշտպանական ուժերի լիիրավ անդամներ:
Թբիլիսիին զուգահեռ երդման արարողությունը տեղի է ունեցել Վրաստանի տարբեր շրջաններում, հինգ վայրերում. Սվանեթիում ՝ Ուշբայի և Թեթնուլդիի լանջերի մոտ, Աջարիայում ՝ Պետրայի ամրոցի մոտ, Սամցխե-Ջավախեթիում ՝ Փարվանա լճի մոտ, Կախեթիում – Նեկրեսի վանական համալիրում և սուրբ Մցխեթա քաղաքում:
Զինվորական երդում տալու վերաբերյալ, Վրաստանի նախագահ, Պաշտպանության ուժերի գերագույն հրամանատար Սալոմե Զուրաբիշվիլիին զեկուցել է՝ Պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին: