
Ձյան տեղումների պատճառով փակ է Թուշեթիի բարձրալեռ շրջան տանող ճանապարհը, Facebook- ում հայտնում է Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը:
«Փշավելի-Աբանո-Օմալո մայրուղու 36-44 կիլոմետր հատվածում ձյան և ձնահյուսերի վտանգի պատճառով արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը», – ասված է հայտարարության մեջ:
Թուշեթիի գեղատեսիլ ճանապարհը համարվում է ամենավտանգավորներից մեկը ոչ միայն Վրաստանում, այլև աշխարհում: Այն բաց է մայիսից հոկտեմբեր և դժվարանցանելի է դառնում մնացած վեց ամիսների ընթացքում:
Այս ճանապարհը միակն է, որը միացնում է Թելավին բարձր լեռնային Օմալո գյուղին: Դրա երկարությունը 72 կիլոմետր է: