Պատասխանը լինելու է կոշտ․ Փաշինյանը՝ ընտրակաշառք բաժանելու մասին

Պատասխանը լինելու է կոշտ․ Փաշինյանը՝ ընտրակաշառք բաժանելու մասին

ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրությունների մասնակիցներին զգուշացրել է ընտրակաշառք չբաժանել: Ելույթ ունենալով խորհրդարանի ամբիոնից՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրավապահ մարմիններն օպերատիվ տվյալներ ունեն ընտրողներին կաշառելու առանձին փորձերի մասին:

«Հարկ եմ համարում զգուշացնել, որ պատասխանը լինելու է կոշտ, և այդ մարդիկ նույնիսկ չպետք է համաներում ակնկալեն։ Նախկին բարքերը չեն վերադառնալու»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ապագա համաներումները չեն տարածվի ընտրակաշառք բաժանողների և վերցնողների վրա։

«Ավելին, արդեն կաշառքի խոստումը քրեորեն պատժելի արարք է համարվում», – հավելել է նա։

Արդեն մի քանի քրեական գործ է հարուցվել ընտրակաշառք բաժանելու դեպքերով, նշել է Փաշինյանը։ 

«Նրանք, ովքեր մտադիր են վերականգնել հին ավանդույթները, ռիսկային ուղու վրա են: Նման անձանց նկատմամբ երկու-երեք քրեական գործ է վարվում, որոնց մասին, իհարկե, այդ անձինք տեղյակ չեն»,- ասել է նա։

Այդ իմաստով իշխանությունը և ԼՀԿ-ն միմյանց նկատմամբ ունեն փոխադարձ վստահություն։

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։ Մայիսի 26-ին կուսակցությունները ներկայացրել են ԿԸՀ-ին իրենց նախընտրական ցուցակները: Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի հունիսի 7-ին։

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։ Մայիսի 26-ին կուսակցությունները ԿԸՀ-ին են ներկայացրել իրենց նախընտրական ցուցակները: Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի հունիսի 7-ին։