Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող հանձնաժողովում տեղի կունենա հանրային նիստ: Հանձնաժողովի անդամները կքննարկեն «Tbilisi Energy Ltd.»-ի համար սահմանված սպառողական սակագնի ճշգրտումը:
2019 թվականի դեկտեմբերի 25-ին Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող հանձնաժողովն առաջին անգամ հաստատեց եռամյա սակագներ բնական գազի սեկտորում: Այդ ժամանակահատվածի համար «Tbilisi Energy Ltd-ի սպառողական սակագինը մնացել է անփոփոխ՝ 46,137 թեթրի: Հանձնաժողովն այնուհետ հայտարարեց, որ հնարավոր է դարձել սակագինը պահպանել՝ իջեցնելով գազի գնման գինը: Այս սակագինը չպետք է փոխվեր մինչև 2022 թվականի դեկտեմբերը: Ինչու անհրաժեշտություն առաջացավ շտկել որոշումը կայացնելուց գրեթե մեկուկես տարի հետո, հանձնաժողովի անդամները բացատրություն կտան հանձնաժողովի նիստին, որը տեղի կունենա այսօր ժամը 12:00-ին: