Առաջիկա հինգ տարիներին, ամենայն հավանականությամբ, առնվազն մեկ ռեկորդային շոգ տարի է սպասվում, հայտնում է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը (ԱՀԿ) ՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի օդերեւութաբանական ծառայության հետազոտությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ըստ հետազոտության՝ «90 տոկոս հավանականություն կա, որ առնվազն մեկ տարի 2021-2025 թվականների միջեւ ամենաշոգը կլինի»,- ասվում է ՄԱԿ-ի կայքում:
Շոգ տարում ջերմաստիճանը կգերազանցի 2016-ի ցուցանիշները: Նշվում է, որ միջին տարեկան գլոբալ ջերմաստիճանը նախաարդյունաբերական մակարդակից բարձր կլինի 1.5 աստիճանով:
«Ջերմաստիճանի բարձրացումը սառույցի ավելի ակտիվ հալեցում, ծովի մակարդակի բարձրացում, ջերմային ալիքների եւ այլ ծայրահեղ եղանակային պայմանների ավելացում կնշանակի, ինչպես նաեւ` ավելի մեծ ազդեցություն սննդամթերքի անվտանգության, առողջության, շրջակա միջավայրի եւ կայուն զարգացման վրա»,- ասել է ԱՀԿ Գլխավոր քարտուղար Պետերի Տաալասան: news.am