
Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ, մայիսի 28-ին երկրի որոշ շրջաններում, չնայած տաք եղանակին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Մայիսի 29-30-ը Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, որոշ վայրերում հնարավոր է կարկուտ և ուժեղ քամի: Օդի ջերմաստիճանը երկրի արևմտյան շրջաններում կկազմի +20, +25 աստիճան, իսկ արևելյան շրջաններում՝ +28, +33 աստիճան:
Մայրաքաղաք Թբիլիսիում երեկոյան և գիշերային ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 29-30-ին սպասվում է ուժեղ քամի: aliq.ge