
Նինոծմինդայի մունիցիպալիտետի կոմունալ ծառայությունը վերականգնել է գիշերային լուսավորության համակարգը Նինոծմինդա քաղաքի Նորաշեն թաղամասում:
Կոմունալ ծառայության պետ Անդրանիկ Բդոյանի խոսքով ՝ Կեցխովելի, Փիրոսմանի, Կիրով, Միկոյան, Գրիբոյեդով, Մարջանիշվիլի և Սևակ փողոցներում գիշերային լուսավորության բացակայության խնդիրը կապված էր ամպրոպի և կայծակի ժամանակ ավտոմատ կերպով անջատման հետ:
Այս պահին գիշերային լուսավորության համակարգը միացված է և վերականգնված:
Հիշեցնենք, որ այս խնդրի մասին ռադիոն այսօր հաղորդեց: