
Նինոծմինդայի շրջանի Ժդանովական գյուղում սկսվել է մինի մարզադաշտի կառուցման աշխատանքները:
Մարզադաշտի կառուցման համար հատկացվել է 86 500 լարի գումար: Աշխատանքները իրականացնում է Ռազմիկ Ղումաշյանին պատկանող շինարարական ընկերությունը:
Ժդանովական եւ Սամեբա գյուղերի լիազոր Խորեն Թամասյանը մեզ հետ զրույցում ասաց.«Մինի մարզադաշտի կառուցման աշխատանքները սովորական հունով ընթանում են, արդեն լցվել է հիմքը եւ անցկացվել է հողապատման աշխատանքներ: Մոտավորապես 1 ամսվա ընթացքում աշխատանքները կհասցվեն ավարտին»: