
«Վրաստանի նախագահը ստորագրեց «Վրաստանի քաղաքացիության մասին» օրգանական օրենքում կատարված փոփոխությունները, համաձայն որի՝ ժամկետը երկարաձգվեց մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը, քաղաքացիությունը ժամանակավորապես վերականգնելու և քաղաքացիության պահպանման իրավունքից օգտվելու համար:
Վրաստանի նախագահը ողջունում է սույն օրենքի ընդունումը և գործարկումը: Հատկանշական է, որ Վրաստանի նախագահը երկքաղաքացիության հարցի շուրջ սկսել է աշխատել մի քանի տարի առաջ՝ որպես խորհրդարանի անդամ», – ասացին նախագահի աշխատակազմից:
Նրանց փոխանցմամբ, այս փուլում Վրաստանի նախագահն ու արդարադատության նախարարությունը համատեղ աշխատում են Վրաստանի քաղաքացիության շնորհման, պահպանման և վերականգնման կանոնները պարզեցնելու ուղղությամբ:1tv.ge