
Կոմունալ ծառայության աշխատողները շարունակում են աշխատել Նինոծմինդա քաղաքի բարեկարգման ուղղությամբ:
Այս պահին աշխատանքներ են տարվում կանաչապատման ուղղությամբ, այնուհետև նախատեսվում է տնկել ծաղիկներ և թփեր:
Քաղաքի բարեկարգումը կիրականացվի կենտրոնական՝ Ազատության փողոցում , Հովսեփյանի խաչմերուկից մինչև Պուշկին: Այս աշխատանքի համար տրամադրվել է 25,000 լարի:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի կոմունալ ծառայության պետի խոսքերով, Հովսեփյան-Պուշկին հատվածում աշխատանքների ավարտից հետո կանաչապատվելու է Ազատության կենտրոնական փողոցում `Պուշկինի խաչմերուկից մինչև Դավիթ-Շինարար փողոց: