Վաչիան գյուղում մահացել է ընտանիք, պատճառները հստակեցվում են

Վաչիան գյուղում մահացել է ընտանիք, պատճառները հստակեցվում են

Jnews.ge լրատվական կայքի փոխանցմամբ` Ախալքալաքիի մունիցիպալիտետի Վաչիան գյուղում մահացել են ընտանիքի մայրը և երեք երեխաները: Պատճառը հստակեցվում է: Նախնական տվյալների համաձայն նրանք թունավորվել են շմոլ գազից:

Այսօր` հուլիսի 10-ի կեսօրին հարևանները 37-ամյա մորը և 18, 16 և 5 տարեկան երեխաներին գտել են մահացած, ընտանիքի հայրը արտագնա աշխատանքի է Ռուսաստանում: Դեպքի վայր են ժամանել շտապ օգնության աշխատակիցները, ներկա են գտնվել նաև փորձագետներ պարզաբանելու համար, թե երբ և ինչ հանգամանքներում են նրանք մահացել:

Մանրամասների մասին կտեղեկացնենք ավելի ուշ մեր նորություններում:



Opinion, pooling and voting