
Վրաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները սահմանը հատելուց առաջ պետք է էլեկտրոնային եղանակով լրացնեն առցանց դիմում, որտեղ անհրաժեշտ է նշել`
*Անուն
*Ազգանուն
*Անձնագրի համար
*Հեռախոսահամար
*Էլ. հասցե
*Քաղաքացիություն
*Բնակության երկիր
*Վրաստանում բնակության վայր (տան հասցե, հյուրանոց)
Տեղեկությունը տարածում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ից Վրաստանը բացում է ցամաքային սահմաններն` օտարերկրյա այցելուների համար: aliq.ge